
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Ահա սրանց իրական «ժողովրդավարական» դեմքը։ Թավշիստների հանրահավաքից դուրս են հանում մի պապիկի։
Այդ պապիկի թոռը մի քանի տարի առաջ այրվել էր վագոն-տնակում՝ իր ևս 15 ծառայակիցների հետ միասին։
Պապիկը պարզապես ուզում էր հարցնել՝ ինչպես է այրվել իր թոռը։ Բայց նրա բերանը փակեցին և կոպիտ կերպով դուրս հանեցին հանրահավաքից, որպեսզի հանկարծ այդ պապիկը չփչացնի Փաշինյանի տրամադրությունը, որը պատասխանի փոխարեն կրկին պատմում էր իր հեքիաթները «նախկինների», «ղարաբաղցիների» և «օլիգարխների» մասին։
Նայեք այս տեսանյութին և հիշեք՝ եթե սրանք մնացին, ապա վաղը բոլորիս բերանները այս կարգի փակելով տանելու են «Արևմտյան Ադրբեջան»»։