ՈւՂԻՂ. «Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Գյումրիում

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները՝ Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, հանդիպում են անցկացնում Գյումրիի բնակիչների հետ։

Քաղաքական գործչին դիմավորել են առաջիկա ընտրություններում նրանց քվեաթերթիկի համարը պատկերող բազմաթիվ պաստառներով, նրա լուսանկարներով և բուռն ծափահարություններով։

«Մարտական ե՞ք տրամադրված,- հարցրել է Քոչարյանը։ -Ինչպես միշտ»,- հնչել է պատասխանը։

Դաշինքի ներկայացուցիչները քայլել են քաղաքի փողոցներով՝ կենտրոնական հրապարակից մինչև դրամատիկական թատրոնին հարակից հրապարակ, և շփվել բնակիչների հետ։ Մարդիկ մոտենում էին, բարևում, սեղմում Քոչարյանի ձեռքը և լուսանկարվում նրա հետ։ Վարորդները ողջունում էին ավտոմեքենաների ձայնային ազդանշաններով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *