Վաշինգթոնը պատրաստ է ևս մեկ շաբաթ հնարավորություն տալ դիվանագիտությանը

Վաշինգթոնը պատրաստ է ևս մեկ շաբաթ հնարավորություն տալ դիվանագիտությանը

Միացյալ Նահանգները պատրաստ է Իրանի շուրջ հակամարտության դիվանագիտությանը հնարավորություն տալ մինչև հաջորդ շաբաթվա սկիզբը՝ հետաձգելով ռազմական գործողությունների վերսկսումը մինչ այդ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես խոսում եմ երկու կամ երեք օրվա մասին։ Հնարավոր է՝ ուրբաթ, շաբաթ, կիրակի։ Հնարավոր է՝ հաջորդ շաբաթվա սկզբին։ Սահմանափակ ժամանակ։ Որովհետև նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ»,- պարզաբանել է նա՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին այն մասին, թե որքան ժամանակ է պատրաստ սպասել, նախքան Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման հրաման տալը։

Երկուշաբթի օրը ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ որոշել է հետաձգել Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը Կատարի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի խնդրանքով՝ հղում անելով Թեհրանի հետ համաձայնության հասնելու հնարավորությանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *