Թեհրանի և Վաշինգտոնի բանակցային թիմերն արդեն Իսլամաբադում են։ Իրանի պետական հեռուստատեսության տվյալով՝ Իսլամական Հանրապետության պատվիրակությունը գլխավորում է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Պակիստան են մեկնել նաև արտգործնախարար Աբբաս Արաղչին, Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը և այլ պաշտոնյաներ, ընդհանուր առմամբ՝ 70-ից ավելի պատվիրակ։
Իսլամաբադում ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նա հույս է հայտնել, որ դրական արդյունքներ կունենան:
«Եթե իրանցիները բարի կամք դրսևորեն, մենք էլ ձեռք կմեկնենք»,- հավելել է պաշտոնյան: Սպիտակ տան թիմի կազմում են նաև հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը, Ջարեդ Քուշները ու ևս մի քանի տասնյակ պատվիրակ: