Վթարի ենթարկված ավտոբուսը վարչապետին չի ուղեկցել, վարչապետը եղել է Երևանում․ կեղծիք է տարածվում

Ինչպես արդեն հայտնեցինք, այսօր ժամը 7.50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության «Հոնդա» ավտոբուսը և «Նիսան» մեքենան։ «Նիսան» մեքենան երթևեկել է հանդիպակաց, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել վթարը։

Սակայն համացանցում մի շարք օգտատերերի ու լրատվամիջոցների կողմից կեղծիք է տարածվում, որ ոստրիկանության ավտոբուսը ուղեկցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչը կատարյալ սուտ է։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վթարի ժամանակ եղել է Երևանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *