Բժիշկները գրեթե 24-ժամյա ռեժիմով պայքարել ու փրկել են արտաշատցի 6-ամյա աղջնակի կյանքը

Երևանի հիվանդանոցներից մեկում մի քանի օր շարունակ պայքարել են մայիսի 9-ին հոսպիտալացված ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 6-ամյա աղջնակի կյանքի համար․ գրում է shamshyan.com-ը։

«Երեխան հիվանդանոց էր տեղափոխվել Արտաշատ քաղաքում «BYD» ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելուց հետո։

Բժիշկները գրեթե 24-ժամյա ռեժիմով պայքարել ու հասել են արդյունքի։

Մայրն արդեն տեսակցել է աղջնակին, երեխան դեռ որոշ ժամանակ պետք է մնա բժիշկների հսկողության տակ»,- նշում է լրատվամիջոցը։

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Արտաշատ քաղաքում Արարատի մարզի բնակիչ 57-ամյա կին վարորդն իր վարած «BYD» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 6-ամյա աղջնակի։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *