Ըստ Էրդողանի՝ Իրանի հետ պատերազմը գերազանցել է հանդուրժողականության սահմանները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո ելույթ է ունեցել: Նա անդրադարձել է Իրանի դեմ պատերազմին։ Նշել է, որ Իրանի վրա հարձակումներով սկսված ճգնաժամն ազդել է համաշխարհային տնտեսության և տարածաշրջանային անվտանգության վրա։

Էրդողանը նշել է, որ վառելիքի գները դեռևս չեն կայունացել, շատ երկրներում շարունակվում է գնաճը, մատակարարման շղթաների խափանումները դեռևս չեն կարողանում վերականգնվել, իսկ Հորմուզի նեղուցի խցանված վիճակը դեռևս պահպանվում է ու աշխարհը բախվում է բազմակողմանի անորոշության։ Էրդողանը նշել է, որ ճգնաժամի պատճառած տնտեսական վնասի ամբողջական չափը հնարավոր չէ որոշել։

Էրդողանը շեշտել է, որ Իրանի հետ պատերազմով պայմանավորված իրավիճակը գերազանցել է հանդուրժողականության սահմանները՝ հասնելով կործանարար չափերի համաշխարհային տնտեսական բարօրության առումով։ Ըստ նրա՝ չլուծված ճգնաժամերի և հակամարտությունների հետևում, թաքնված է ոչ միայն ներգրավված կողմերի անզիջում վերաբերմունքը, այլև ճգնաժամից շահույթ ստացողների ազդեցությունը։

Ermenihaber

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *