Գերմանիան և Թուրքիան վերականգնել են ռազմավարական երկխոսությունը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բեռլինում հանդիպել է գերմանացի գործընկերոջ՝ Յոհան Վադեֆուլի հետ։ Կողմերը հայտարարել են, որ 12 տարվա դադարից հետո վերսկսվում է երկու երկրների ռազմավարական երկխոսության մեխանիզմը։

Ֆիդանը նշել է, որ Անկարան և Բեռլինը ցանկանում են խորացնել համագործակցությունը հատկապես տնտեսության, անվտանգության և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում։ Նրա խոսքով՝ Թուրքիան նպատակ ունի Գերմանիայի հետ առևտրաշրջանառությունը 52 միլիարդից հասցնել 60 միլիարդ դոլարի։

Կողմերը նաև քննարկել են նաև Եվրոպական միություն (ԵՄ) -Թուրքիա հարաբերությունները։ Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան ակնկալում է, որ եվրաինտեգրման գործընթացը չպետք է կախված լինի քաղաքական պատճառներից, իսկ Վադեֆուլը նշել է, որ Բեռլինը պատրաստ է աջակցել Անկարային, եթե վերջինս համապատասխանի անդամակցության համար անհրաժեշտ բոլոր չափանիշներին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Մերձավոր Արևելքի զարգացումներին, Իրանի շուրջ լարվածությանը, ինչպես նաև Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակին: Այս համատեքստում էլ գերմանական կողմը կարևորել է Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումը, իսկ թուրքական կողմը կրկին աջակցություն է հայտնել Պաղեստինի խնդիր երկու պետության ստեղծմամբ լուծմանը։

Ermenihaber

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *