ԱՄՆ-ը 15 միլիոն դոլար պարգև է հայտարարել ԻՀՊԿ-ի ֆինանսական ցանցի մասին տեղեկությունների համար

ԱՄՆ Պետքարտուղարության «Rewards for Justice» ծրագիրը 15 միլիոն դոլար է առաջարկում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ֆինանսական ցանցի վերաբերյալ տեղեկությունների համար։

«Ձեր տեղեկությունները կարող են օգնել կործանելու այս ահաբեկչական կազմակերպության ֆինանսական ցանցերը»,- ասված է սոցիալական ցանցերում ծրագրի կատարած հրապարակման մեջ։

Հաղորդագրության մեջ նաև պնդվում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը «օգտագործում է բազմաթիվ ֆինանսական մեխանիզմներ իր գործունեությունը ֆինանսավորելու համար, ներառյալ՝ կրիպտոարժութային հաշիվները, միջնորդներին և դրածո ընկերությունները»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *