
Իրանում նախօրեին իրականացվել է միանգամից 11 մահապատիժ։ Այս մասին տեղեկանում ենք իրանական ընդդիմադիր մեդիա-ռեսուրսների հրապարակումներից։ Մահապատժի ենթարկվածների նկատմամբ դատական ակտերը կայացվել են՝ կանխամտածված սպանության, թմրանյութերի հետ կապված հանցագործությունների եւ այլ հոդվածների մասով։ Մահապատիժներն իրականացվել են Իսլամական Հանրապետության մի քանի բանտերում։