
Թեհրանում ձերբակալել են գործակալների, որոնք ռազմական գաղտնիքներ են փոխանցել արտասահմանյան կենտրոններին: Այս մասին հայտնում է «Fars» գործակալությունը։
ԶԼՄ-ների տվյալներով՝ գործակալները լրագրողների անվան տակ գործել են Իրանի մայրաքաղաքի արևմուտքում և հյուսիսում:
Հաստատվել է, որ արտասահմանյան օպերատիվ շտաբի հետ անվտանգ կապի համար դիվերսանտներն օգտագործել են «Starlink» արբանյակային ինտերնետի տերմինալները։