«ԱՄՆ-ին անակնկալներ են սպասվում»․ Արաղչի

«ԱՄՆ-ին անակնկալներ են սպասվում»․ Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը կարող է նոր անակնկալներ մատուցել Միացյալ Նահանգներին, եթե Մերձավոր Արևելքում վերսկսվեն ռազմական գործողությունները։ «Իրանի հետ պատերազմի սկսվելուց ամիսներ անց ԱՄՆ Քոնգրեսն ընդունել է միլիարդավոր դոլարների արժողությամբ տասնյակ ինքնաթիռների կորուստը։ Հաստատվել է, որ մեր հզոր զինված ուժերը առաջինն էին, որ խոցեցին փառաբանված F-35-ը։ Հաշվի առնելով քաղված դասերն ու ստացած գիտելիքները՝ պատերազմին վերադարձը կբերի ավելի շատ անակնկալներ»,- գրել է նախարարը՝ X-ի իր էջում։

ԱՄՆ Քոնգրեսի հետազոտական ծառայության նոր զեկույցի համաձայն՝ ԱՄՆ-ն Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքում կորցրել է 42 թռչող սարք, այդ թվում՝ կործանիչներ, ԱԹՍ-ներ, լիցքավորող ինքնաթիռներ և հատուկ նշանակության ինքնաթիռներ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *