
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Դեյր Կանուն քաղաքին, որը «Հեզբոլլահ» կազմակերպության հենակետն է: Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, այդ թվում երեք երեխա: «Մարտի 2-ին ռազմական էսկալացիայի սկսվելուց ի վեր զոհված քաղաքացիների ընդհանուր թիվը հասել է 3042-ի, 9301-ը վիրավոր է»,- հավելել են նախարարությունից: