Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները հասել են աննախադեպ մակարդակի..Պուտին

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները հասել են աննախադեպ բարձր մակարդակի և հանդիսանում են իրական ռազմավարական գործընկերության օրինակ։

«Այսօր մեր հարաբերությունները դուրս են եկել աննախադեպ բարձր մակարդակի՝ դառնալով համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության իրական օրինակ», — նշել է Ռուսաստանի նախագահը բանակցությունների ընթացքում Չինաստանի ղեկավարի հետ հանդիպմանը։

Ռուսաստանի նախագահը նախորդ երեկոյան երկօրյա պաշտոնական այցով ժամանել էր Չինաստան՝ բանակցություններ վարելու Սի Ծինփինի հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *