Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 110,75 դոլարի

Չորեքշաբթի օրը նավթի գները նվազում են գրանցել։ Դա կապված է այն բանի հետ, որ թրեյդերներն սկսել են գնահատել Իրանի հետ հակամարտության վերաբերյալ ԱՄՆ ղեկավարության վերջին հայտարարությունները։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի համար կազմում է 110.75 դոլար, ինչը 0.53 դոլարով (0.48%-ով) ցածր է նախորդ փակման ցուցանիշից։ Երեքշաբթի օրը այս պայմանագրերը նվազել են 0.82 դոլարով (0.73%-ով)՝ մեկ բարելի համար հասնելով 111.28 դոլարի։

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI հում նավթի հուլիսյան ֆյուչերսները էլեկտրոնային առևտրի ժամանակ նվազել են 0.47 դոլարով (0.45%)՝ մեկ բարելի համար հասնելով 103.68 դոլարի: Նախորդ առևտրային նստաշրջանում դրանց գինը նվազել է 0.23 դոլարով (0.22%)՝ մեկ բարելի համար հասնելով 104.15 դոլարի:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *