Թուրքիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Մալաթիա նահանգի Բաթալգազի շրջանում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչությունը։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 09:00-ին (GMT+3)։ Երկրաշարժի օջախը գտնվել է 7.03 կմ խորության վրա։

Ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան։ Ցնցումները զգացվել են նաև հարևան նահանգներում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *