Պուտինն ու Սին կարևոր հայտարարություն են ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը համատեղ հայտարարություն են ստորագրել ռուս-չինական հարաբերությունների խորացման մասին։

Նրանք Պեկինում կայացած բանակցությունների արդյունքում նաև հռչակագիր են ընդունել բազմաբևեռ աշխարհի մասին, իսկ փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ։

Պուտինը Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն անվանել է օրինակ այն բանի, թե ինչպես է պետք այսօր հարաբերություններ կառուցել երկրների ու ժողովուրդների միջև։

Իր հերթին Սի Ծինփինը հայտարարել է, որ ռուս–չինական բանակցությունները եղել են խորացված, բարեկամական և արդյունավետ, և տեղի է ունեցել ռազմավարական երկխոսություն կարևորագույն թեմաների շուրջ։

Նա հիշեցրել է, որ Պուտինը Չինաստան է այցելում արդեն 25-րդ անգամ, և դա վկայում է չին-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակի ու բնույթի մասին։ ՉԺՀ առաջնորդի բնորոշմամբ՝ Պեկինի և Մոսկվայի հարաբերությունները դուրս են եկել նոր սահմանագիծ։

Երկու երկրների ներկայացուցիչները ստորագրել են 20 համատեղ փաստաթուղթ, որոնք ընդունվել են Ռուսաստանի նախագահի այցի շրջանակում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *