
Սևաստոպոլի դպրոցի պատշգամբը, որտեղ 11-րդ դասարանի շրջանավարտներ էին գտնվում, փլուզվել է։ Միջադեպի հետևանքով տուժել է 10 երեխա։ Այս մասին հաղորդում են ռուսական թելեգրամյան ալիքները։ Նշվում է, որ երեխաները դուրս էին եկել պատշգամբ՝ լուսանկարվելու և այդ պահին այն փլուզվել է։ Հաղորդվում է, որ դպրոցը վերանորոգվել էր մեկ տարի առաջ։