SPRING PR-ի և «Ֆլեշ»-ի «Flash 3.0» արշավը Դավոսում արժանացել է Davos Communications Awards-ի արծաթե մրցանակին

Համաշխարհային հաղորդակցության ֆորում ասոցիացիայի (WCFA) շվեյցարական Ալպերում անցկացված Davos Communications Awards 2026 հեղինակավոր մրցանակաբաշխությանը հայկական պատվիրակությունը գրանցել է կարևոր հաջողություն։ SPRING PR և «Ֆլեշ» ընկերության համատեղ «Flash 3.0․ նոր ձևաչափ, նոր էներգիա, նոր հնարավորություններ» արշավն արժանացել է ամենամրցակցային «Լավագույն PR արշավ» (Best Public Relations Campaign) անվանակարգի արծաթե մրցանակին։

Միջազգային ժյուրին բարձր է գնահատել հայկական արշավի ռազմավարական մոտեցումը, որը հաջողությամբ համադրել է թեթև, ստեղծարար և ազդեցիկ հաղորդակցությունն ավանդաբար ավելի ցածր հաղորդակցային ակտիվություն ունեցող ոլորտում։


Express shop-եր, FlashMobile հավելված և էլեկտրամոբիլների գերարագ լիցքավորման կայաններ․ Flash-ը 30 տարեկան է. ՏԵՍԱՆՅՈՒԹ


«Հաղորդակցության միջազգային ասպարեզում Հայաստանի աճող դերն իսկապես տպավորիչ է։ Տարիների ընթացքում Համաշխարհային հաղորդակցության ֆորում ասոցիացիայում մենք ականատես ենք եղել Հայաստանում ստեղծվող պրոֆեսիոնալ, հավակնոտ և ստեղծարար նախագծերի, և SPRING PR-ը այդ առաջընթացի լավագույն օրինակներից է։ Որպես WCFA-ի ակտիվ կորպորատիվ անդամ՝ SPRING PR-ը մեր գլոբալ համայնք է բերում նոր էներգիա ու թարմ գաղափարներ։ Իսկ «Flash 3.0»-ի նման արշավները վկայում են, որ հայաստանյան ընկերությունները ստեղծում են միջազգային ճանաչման և ուշադրության արժանի աշխատանքներ»։

2025-ին՝ իր 30-ամյակի տարում, «Ֆլեշ» ընկերությունն ազդարարեց Flash 3.0 հայեցակարգի մեկնարկի մասին, որը բնորոշում է ընկերության անցած ճանապարհը․ 1.0-ն որպես սկիզբ, 2.0-ն որպես զարգացում և ընդլայնում, 3.0-ն՝ նոր հնարավորություններ ու մոտեցումներ և ժամանակակից սպառողի պահանջներին համապատասխան ծառայություններ։

«Այս մրցանակը ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանում ստեղծվող արշավները մրցունակ են միջազգային ամենաբարձր հարթակներում։ «Flash 3.0»-ն պատմություն է տասնամյակների վստահության և վերափոխման մասին։ Դավոսյան հարթակում ստացած մեդալը մեր թիմի և «Ֆլեշ»-ի արդյունավետ համագործակցության գնահատականն է․ համագործակցություն, որը տեխնոլոգիական լուծումները ներդաշնակորեն համադրում է մարդկային արժեքների հետ», — նշել է SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը։


«Ֆլեշ» ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականին՝ երկրի համար ամենաբարդ սոցիալ-տնտեսական պայմաններում։ Այսօր այն վառելիքի պարզ մատակարարից վերածվել է ճանապարհային ենթակառուցվածքներ սպասարկող էկոհամակարգի՝ Express Shop խանութ-սրահներով և Express Charge էլեկտրամոբիլների լիցքավորման կայաններով։ «Մեր ընկերության 30-ամյա պատմությունը սկիզբ է առել դժվարին ժամանակներում՝ սեփական երկրին օգտակար լինելու տեսլականով։ «Flash 3.0»-ն մեր նոր սկիզբն է, որտեղ մենք ներկայանում ենք ավելի մեծ էներգիայով ու նորարար լուծումներով։ Միջազգային այս ճանաչումը ոգևորիչ է հատկապես հիմա, երբ պատրաստվում ենք Հայաստանի ողջ տարածքում ներկայացնել մեր լցակայանների բոլորովին նոր և բացառիկ կոնցեպտները», — ասել է «Ֆլեշ» ընկերության գլխավոր տնօրեն Սանասար Բեգլարյանը։

2025 թվականի ընթացքում իրականացված արշավը ներառում էր ընկերության՝ մանուշակագույնի նոր երանգներով ռեբրենդինգի հաղորդակցությունները, լայնածավալ միջոցառումներ և նորարարական Flash Mobile հավելվածի թողարկումը։ Արշավի հաջողության գրավականներից էր ստեղծարար մոտեցումը, ներառյալ ինֆլուենսերների հետ աշխատանքն ու ֆիրմային հոթդոգների՝ հոթսթերների համար բրենդային «մանուշակագույն սոուսի» ստեղծումը, ինչն օգնեց  «Ֆլեշ»-ին ունենալ հասանելիություն նաև երիտասարդ լսարանին (Gen Z)։


Ապրիլի 23-24-ին Davos Communications Summit-ը համախմբել էր ավելի քան 25 երկրի հաղորդակցության ոլորտի առաջնորդներին, փորձագետներին և Gen Z-ի ներկայացուցիչներին  Եվրոպայից, Հյուսիսային Ամերիկայից, Ասիայից և Աֆրիկայից: Նրանք քննարկել են ոլորտային մարտահրավերները, այդ թվում՝ արհեստական բանականությանը, ճգնաժամային կառավարմանը, էթիկային և առաջնորդությանը վերաբերող թեմաներ։ Հանդիպման հիմնական ուղերձը հստակ էր. արհեստական բանականությամբ և տեղեկատվության արագ հոսքերով ձևավորված այս դարաշրջանում հաղորդակցության ապագան կորոշեն վստահությունը, ճշմարտացի և էթիկական հաղորդակցություններն ու մարդկային խորաթափանցությունը։ 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *