Gallup International in Armenia-ն հրապարակել է Հայաստանի հասարակության տրամադրություններն արտացոլող նոր հարցման արդյունքները։ Ստորև ներկայացնում ենք հիմնական տվյալները․
Ինչպե՞ս են ՀՀ քաղաքացիները գնահատում Շաքիի միջադեպի ժամանակ կնոջ ցուցաբերած դիմադրությունը․
Լիովին դրական՝ 86.6 %,
Ավելի շուտ դրական՝ 6.3%,
Ավելի շուտ բացասական՝ 1%,
Ընդհանրապես բացասական՝ 1.8%։
Որքանո՞վ են մտահոգված ՀՀ ԶՈՒ-ում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքով․
Շատ մտահոգված՝ 98.5%,
Ավելի շուտ մտահոգված՝ 7.4%,
Ավելի շուտ ոչ մտահոգ՝ 0.7%,
Մտահոգված չէ՝ 1%։
Ի՞նչ քայլեր պետք է առաջնահերթ ձեռնարկվեն բանակում մահերը կանխելու համար․
Ուժեղացնել հրամանատարական կազմի հսկողությունը՝ 48%,
Խստացնել պատասխանատվությունը և պատժամիջոցները մեղավոր անձանց նկատմամբ՝ 47.2%,
Բարձրացնել սպաների ու հրամանատարների մասնագիտական պատրաստվածությունը՝ շուրջ 40 %,
Բարձրացնել զինծառայողների իրավունքների պաշտպանության արդյունավետությունը՝ 16.4%։
Որքանո՞վ եք հավանություն տալիս հետևյալ քաղաքական գործիչների և ինստիտուտների գործունեությանը․
Հայ առաքելական եկեղեցի՝ լիովին հավանություն է տալիս 59.1%,
ՀՀ ԶՈՒ՝ լիովին հավանություն է տալիս 46.6%,
Նիկոլ Փաշինյան՝ 31.1%, ի դեպ, բացասական է գնահատել 36.5%–ը,
Արարատ Միրզոյան՝ 30%, ի դեպ, բացասական է գնահատել 33.6-ը,
Գագիկ Ծառուկյան՝ 25.3%,
Ալեն Սիմոնյան 18.3%,
Սամվել Կարապետյան՝ 17.4%,
Ռոբերտ Քոչարյան՝ 13.8%,
Վահագն Խաչատուրյան՝ 13.2%։
Ի դեպ, 30%-ը տեղյակ չէ Վահագն Խաչատուրյանի գործունեությունից կամ չգիտի նրան։