ԻՀՊԿ-ն Վաշինգտոնին սպառնացել է հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի սահմաններից դուրս

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պատրաստ է հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի սահմաններից դուրս գտնվող տարածքներին, եթե ԱՄՆ-ն որոշի վերսկսել ռազմական գործողությունները։ Այս մասին հայտնում է «Tasnim» գործակալությունը։

«Եթե Իրանի դեմ ագրեսիան կրկնվի, ապա պատերազմն այս անգամ կտարածվի տարածաշրջանի սահմաններից դուրս»,- հայտարարել է ԻՀՊԿ-ն։

Այդ պարագայում կառույցի մարտիկները «կործանարար հարվածներ կհասցնեն այնպիսի վայրերում, որոնց դուք չեք սպասում»։

ԻՀՊԿ-ն նշել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի գործողություններին ի պատասխան հասցված հարվածներում դեռևս չի գործադրել «իր ողջ հզորությունը»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 19-ին հայտարարել է, որ ամերիկյան զինվորականները, հնարավոր է, ստիպված լինեն կրկին հարվածել Իրանին: Նա վերահաստատել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, և մեղադրել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությանը բանակցություններին խոչընդոտելու մեջ:

Թրամփն ընդգծել է, որ երկուշաբթի օրը՝ հարձակումից «մի քանի ժամ առաջ», չեղարկել է Իրանին նոր հարված հասցնելու հրամանը։ Ամերիկյան առաջնորդը հավելել է, որ սահմանափակ ժամանակ է տալիս Իրանի հետ դիվանագիտական ջանքերը շարունակելու համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *