Պատժամիջոցներ՝ Չինաստանում և ԱՄԷ-ում իրանական ցանցերի դեմ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանում, ԱՄԷ-ում և Չինաստանում Իրանի հետ կապված մոտ 50 կառույցների, այդ թվում՝ այսպես կոչված «ստվերային նավատորմի» հետ կապված ընկերությունների և նավերի նկատմամբ, ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։

Bloomberg-ի տվյալներով՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցանկում ներառված են Amin Exchange-ը և այս իրանական փոխանակման տան հետ կապված ընկերությունների ցանցը։

Գերատեսչության տվյալներով՝ այն նպաստել է հարյուր միլիոնավոր դոլարների արտասահմանյան գործարքների իրականացմանը՝ արդեն իսկ պատժամիջոցների տակ գտնվող իրանցի անհատների և կազմակերպությունների անունից։

Կապակցված կազմակերպություններից մի քանիսը գտնվում են Չինաստանում, Հոնկոնգում և Արաբական Միացյալ Էմիրություններում։ Բացի այդ, ԱՄՆ-ն սահմանափակումներ է կիրառել 19 նավերի նկատմամբ, որոնք այսպես կոչված «ստվերային նավատորմի» մաս են կազմում և զբաղվում են իրանական նավթի փոխադրմամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *