ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Վենեսուելան կարող է միանալ ԱՄՆ-ին որպես 51-րդ նահանգ։
«Եվ ո՞վ գիտի, գուցե մոտ ապագայում Վենեսուելան դառնա բարգավաճող 51-րդ նահանգը։ Դա հնարավոր է։ Եկեք անենք դա։ Եկեք այն դարձնենք 51-րդ նահանգը»,- Դալասում կայացած հանրահավաքում նրա խոսքերն է Fox 4 հեռուստաալիքը
Նա հավելել է, որ երկիրը Միացյալ Նահանգների կազմի մեջ մտնելու դեպքում այնտեղ պետության ղեկավարի ընտրությունների փոխարեն նահանգապետի ընտրություններ կանցկացվեն։
2026 թվականի հունվարի սկզբին ԱՄՆ- ը հատուկ գործողության ընթացքում գերեց Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին եւ նրա կնոջը։ ԱՄՆ-ում նրանք մեղադրվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ։
Այժմ Վենեսուելայի ժամանակավոր նախագահի պաշտոնն զբաղեցնում է նախկին փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը։ Սեպտեմբերի վերջին նա առաջին անգամ նոր պաշտոնում հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ։