Լիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառով


Քաղաքականություն


Այսօր Լիտվայի որոշ շրջաններում օդային հարձակման տագնապ է հայտարարվել Բելառուսի սահմանի մոտ անօդաչու թռչող սարքի ներխուժման սպառնալիքի պատճառով։ Երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության՝ X սոցիալական հարթակում հաղորդման համաձայն, Բալթյան երկրներում օդային պարեկային ծառայությունն ակտիվացվել է «Բելառուսի կողմից մոտեցող կասկածելի անօդաչու թռչող սարքի» պատճառով։

Վիլնյուսում տեղական ժամանակով ժամը 10:00-ին հայտարարվել է կարմիր տագնապ, և տարածաշրջանի բնակիչներին կոչ է արվել ապաստան գտնել։ Քաղաքի օդանավակայանը նույնպես ժամանակավորապես փակվել է։ Delfi-ի փոխանցմամբ՝ տարածաշրջանում օդային հարձակման տագնապը չեղարկվել է ժամը 10:26-ին։ Դեղին տագնապ է հայտարարվել նաև Լիտվայի Իգնալինա, Ուտենա, Շվենչյոնիս և Զարասայի շրջանների բնակիչների համար։

Ինչպես հաղորդում է LRT մեդիա ընկերությունը, Լիտվայի մի քանի շրջաններում նույնպես ժամանակավորապես դադարեցվել է գնացքների երթևեկությունը։ Վիլնյուսի շրջանի և Վիլնյուսի երկաթուղային կայարանի ուղևորները տարհանվել են՝ մտնելով ապաստարաններ: Օդային հարձակման տագնապի ժամանակ նախագահ Գիտանաս Նաուսեդան, վարչապետ Ինգա Ռուգինիենեն և Լիտվայի Սեյմի անդամները նույնպես տեղափոխվել են ապաստարաններ:

Նախօրեին անօդաչու թռչող սարքերը խախտել էին Էստոնիայի և Լատվիայի օդային տարածքը:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *