Կարող եք վստահ լինել, որ երբեք բացի ՀՀ քաղաքացիությունից ոչ մի երկրի քաղաքացիություն չեմ ունեցել․այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը՝ ի պատասխան շրջանառվող տեղեկությունների, որոնց համաձայն նա ՌԴ քաղաքացի է։
«Հայտարարողի հետ գրազ եմ գալիս, որ ես երբեք այլ երկրի քաղաքացիություն չեմ ունեցել։ Եթե պարզվի, որ նման բան չկա, ասողը պատրա՞ստ է հրաժարական տալ»,- ասաց Նարեկ Կարապետյանը։