Փեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ


Քաղաքականություն


Չորեքշաբթի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է երկրի կառավարման նոր մեթոդներին անցնելու անհրաժեշտության մասին: Նրա համոզմամբ՝ երկրի կառավարման նախկին մեթոդներն այլևս բավարար չեն բոլոր ներկա խնդիրները լուծելու համար, այլապես, ըստ նրա, շատ խնդիրներ արդեն լուծված կլինեին:

Հայտարարությունը նա արել է նահանգների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ելույթում: Փեզեշքիանը նշել է, որ Թեհրանին անհրաժեշտ է նոր մոտեցում և ստեղծագործական լուծումներ՝ իր առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *