Մայիսի 17-ից մեկնարկել է ՀԱԵ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի այցը Վատիկան, որը անվանվում է պաշտոնական։
Անցնող օրերին, Վատիկանի Եւ Անթիլիասի պաշտոնական լրահոսներից տեղեկանում ենք, որ տեղի է ունեցել Արամ Ա-ի եւ Հռոմի Լեւոն 14-րդ Սրբազան Քահանայապետի հանդիպումը, Արամ Ա-ի եւ Վատիկանի բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ կարդինալներ Պյետրո Պարոլինի եւ Կուրթ Քոխի հանդիպները։ Տեղի են ունեցել նաեւ համատեղ միջեկեղեցական աղոթքներ, Արամ Ա-ն հանդես է եկել դասախոսությամբ։
Նշենք, որ մայիսի 8-ին լրացավ Լեւոն 14-րդի՝ Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հովվապետ ընտրվելու առաջին տարեդարձը։ Հաշվի առնելով Մերձավոր Արեւելքում եւ հատկապես Լիբանանում տիրող վիճակը, Արամ Ա-ի այցը կարեւոր է, որպես քրիստոնեական եղբայրության եւ զորակցության այց։