«Լիքը հարցեր անպատասխան են մնում». Կարեն Վրթանեսյան

«Լիքը հարցեր անպատասխան են մնում». Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «4 օր է անցել Նիկոլի նախընտրական պաստառը պոկած Արմեն Հովհաննիսյանի մահից։
     Քննչականից հայտնել են, թե գործ են հարուցել մահվան կապակցությամբ, բայց լիքը հարցեր անպատասխան են մնում.
     1. Ի՞նչ վիճակում է եղել մարդը, երբ ոստիկաններն իրեն ձերբակալել են։
     2. Ի՞նչ վիճակում է եղել, երբ ոստիկանությունից շտապօգնությունն իրեն վերցրել է։
     3. Ի՞նչ է կատարվել հոգեբուժարանում։
     4. Մարմնի դատաբժշկական փորձաքննության արդյունքներն ո՞ւր են։
     Որևէ հստակ ինֆո չկա։ Բոլոր պետական ու համայնքային հիմնարկներում ու հիմնարկների շուրջ տեսախցիկներ են տնկած, բայց մարդու գլուխը փաստացի կերան ու … Գեթ մեկ կադր չկա կատարվածից։ Արմեն Հովհաննիսյանին պիտի որ նկարահանած լինեին թե՛ համայնքապետարանի տեսախցիկները, թե՛ ոստիկանության, թե՛ հոգեբուժարանի։
     Բայց զոհվածի նույնիսկ լուսանկարը չկա»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *