
Արևելագետ Ապրես Զոհրաբյանը գրում է. «Ըստ օդում կախված լուրերի Ալիևը Փաշինյանից պահանջել է Արցախի ներկայացուցչության շենքը (Ն. Զարյան 17) ապագայում Ադրբեջանին փոխանցել` որպես դեսպանության շենք։
Սա Ալիևի համար «Արցախի հարցը փակելու» առումով սիմվոլիկ նշանակություն ունի։
Ամենայն հավանականությամբ, Հայաստանում Ադրբեջանի դեսպան կնշանակվի այդ երկրի ներկայիս փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, որը հայկական կրթություն ունի։
Նա ոչ միայն կոորդինացնելու է 300000 ադրբեջանցիների վերաբնակեցումը Հայաստանում այլև իրականացնելու է Հայաստանի փաստացի կառավարումը։
Շենքի բակում, որը կհանդիսանա Ադրբեջանի սեփականությունը, նախատեսված է կանգնեցնել Հեյդար Ալիևի կիսանդրին»։