Չեխիայի արտաքին գործերի նախարար Պետր Մացինկան հայտարարել է, որ մտադիր է մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը ավարտել չեխական դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխումը։ Այս մասին նա հայտնել է Պրահայում՝ Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարի հետ հանդիպումից հետո։
Բացի այդ, նա ընդգծել է, որ Չեխիան դեմ է Իսրայելի նկատմամբ Եվրոպական միության նոր պատժամիջոցների կիրառմանը և պատրաստ է նույնիսկ միայնակ արգելափակել նման նախաձեռնությունները։
«Մենք այլևս թույլ չենք տա Իսրայելի դեմ պատժամիջոցներ Եվրոպական միությունում, նույնիսկ եթե դրա համար ստիպված լինենք միայնակ արգելափակել դրանք», — հայտարարել է Մացինկան։
Նա նաև նշել է, որ Պրահան դեմ է հանդես գալու ԵՄ-ի և Իսրայելի միջև ասոցացման համաձայնագրի կասեցման կամ վերանայման ցանկացած փորձի, ներառյալ մասնակի սահմանափակումները։