Թրամփ. Էրդողանի հետ զրույցը շատ լավ է անցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ իր զրույցը «շատ լավ» է անցել։

«Ես նախագահի հետ շատ լավ զրույց եմ ունեցել, մենք շատ լավ հարաբերություններ ունենք», — ասել է նա լրագրողներին։

Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը, հղում անելով աղբյուրներին, նույն օրը հայտնել է, որ Թրամփը «երկար և բարդ» հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Նշվում է, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ հետագա քայլերի շուրջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *