«Ռոսսելխոզնադզորը» (Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը) 2026 թվականի մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ կմտցնի Հայաստանից ծաղկային արտադրանքի ներմուծման վրա։ Սահմանափակումները կգործեն մինչև հայաստանյան ջերմոցային տնտեսությունների ստուգումների ավարտը և արդյունքների վերլուծությունը։
Գերատեսչության պարզաբանմամբ՝ որոշումը կայացվել է Ռուսաստանի բուսասանիտարական անվտանգությունն ու արտահանման ներուժը պաշտպանելու նպատակով։
Հայտարարության մեջ նշվում է, որ չնայած Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տված երաշխիքներին, ԵԱՏՄ-ի համար կարանտինային ապրանքների հայտնաբերումը շարունակվում է։
Մասնավորապես՝ ներմուծված 96.2 միլիոն ծաղկային արտադրանքի մեջ արձանագրվել է խախտման 135 դեպք, ինչը կազմում է 2025 թվականի ընթացքում հայտնաբերված ընդհանուր դեպքերի 77%-ը։