Օրակարգի թեման Անպտղության հաղթահարման ծրագրում փոփոխությունների իրականացումն է


Հայաստան


Կայացել է ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որն անցկացրել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:
 
Նախարարությունից հայտնում են՝ օրակարգի թեման Անպտղության հաղթահարման ծրագրում փոփոխությունների իրականացումն էր:
Ողջունելով խորհրդի անդամներին` Արմեն Գասպարյանը ներկայացրել է որոշման նախագծի հիմնական երեք այն փոփոխությունները, որոնք ուղիղ ազդեցություն ունեն կանանց վերարտադրողական առողջության վրա:
 
«Առաջինը` առաջարկում ենք մեղմացնել 36 տարեկանից հետո կնոջը ներկայացվող անպտղության ժամկետի պահանջը` 2 տարին նվազեցնելով մինչև 1 տարի: Հաջորդիվ, առաջարկվող փոփոխությամբ անտիմյուլլեր հորմոնի ցածր մակարդակ ունեցող կնոջը հնարավորություն է տրվում դառնալ ծրագրի շահառու` սկսած բեղմավորման փուլից, եթե նա ունի կրիոկոնսերվացված առնվազն 5 ձվաբջիջ: Երրորդ փոփոխությունը՝ առաջարկում ենք բարձրացնել երկրորդային անպտղություն ունեցող կանանց տարիքային շեմը`  գործող 36-ից 40`  հավասարեցնելով առաջնային անպտղությանը»,- նշել է նախարարի տեղակալը և պատրաստակամություն հայտնել պատասխանելու թեմային վերաբերող հարցերին:
 
Խորհրդի անդամները թեմային առնչվող տասնյակ հարցեր են ուղղել.Արմեն Գասպարյանը պատասխանել է նաև ոլորտի բարեփոխումներին, ընթացիկ ծրագրերին վերաբերող հարցերին`  կեսարյան հատումներ զսպման քաղաքականության,մայրության դպրոցների, սերմնավորման կաբինետների բացման թեմային:




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *