Ի՞նչ անել, որ չեզոքացվի Հայաստանի Հանրապետության գլխին կախված վտանգը

Պետք է ուղիղ, պարզ և հստակ ֆիքսել, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ապրում է միջնորդված թուրք-ադրբեջանական օկուպացիայի ներքո, որի ղեկավարման գործառույթը կատարում է փաշինյանական կոլաբորանտ իշխանությունը։

Եւ բնավ կապ չունի, որ Հայաստանի կոլաբորանտ կառավարիչները վարժ խոսում են հայերեն և անգամ ունեն հայկական ազգանուններ։ Դատեք ինքներդ` փաշինյանական իշխանության կողմից հայամետ քաղաքական գործիչների ունեզրկման փորձերը (վերջին դեպքը՝ Ծառուկյանի դեմ գործընթացները), հայերին՝ անընդմեջ սպառնալիքների տարափը, շինծու և անհիմն մեղադրանքներ լրտեսության կամ «դրսի» հատուկ ծառայությունների հետ կապերի մեջ (Անդրանիկ Թևանյան և Սամվել Կարապետյան), ձերբակալությունները «սիրելի վարչապետի» հետ բանավիճելու համար, վիրավորական՝ ես նույնիսկ կասեի անասնական, քայլերը Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ, վրդովմունքը, թե ինչու հայերը ողջ մնացին պատերազմի ժամանակ, պատրաստակամությունը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքները փոխանցելու թուրք-ադրբեջանական տանդեմին… իմիջայլոց, այս ամենը ուղղակի երկնային հրճվանք է առաջացնում Բաքվում և Անկարայում։

Եվ, հետևաբար, մենք բոլորս պետք է շատ ուղիղ և հստակ հասկանանք, որ այս իշխանությունն իր բոլոր քայլերը, խոսքերը և նպատակները՝ սկսած դպրոցների կառուցումից և ավարտած ասֆալտ «փռելուց», անում է «Արևմտյան Ադրբեջան» ձևավորման համար, սա ենթադրություն չէ, սա այլևս փաստ է ։

Այո, սա փաստ է, ինչպես և փաստ է, որ յուրաքանչյուր ոք, ով այս իշխանությանը կտա իր քվեն, փաստացի դրանով գիտակցաբար տալիս է իր համաձայնությունը Հայաստանի Հանրապետության ապամոնտաժմանը՝ «Արևմտյան Ադրբեջան» ձևավորելու համար։
Ի՞նչ անել, որպեսզի չեզոքացվի Հայաստանի Հանրապետության գլխին կախված վտանգը։

Նախ՝ դադարել նստել տանը և վախվորած, լուրջ դեմքով ասել, թե իբր՝ «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում»։ Դա կործանարար է։ Պետք է ընդամենը 15-20 րոպե տրամադրել հունիսի 7-ին և գնալ ընտրատարածք։
Վերջ։ Էլ բան չի պահանջվում։

Մի խոսքով, եթե դու չգնաս ընտրատարածք, ապա արհավիրքը, գաղթը, մահը՝ մի խոսքով ադրբեջանցին ու թուրքը, Փաշինյանի թեթև ձեռքով կգան ձեր տուն… սա հասկացեք ուղիղ իմաստով։

Արման Աբովյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *