
Եվրոպական բյուրոկրատիային չի հաջողվի Վրաստանին Հայաստանի դեմ հանել: Sputnik Грузия-ի հաղորդմամբ՝ այս մասին «Имеди»-ի եթերում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Տեղական գործակալներն ու նրանց արտասահմանյան հովանավորները փորձում են ինչ-որ կերպ հակադրել մեզ Հայաստանի հետ, այդ թվում՝ համեմատությունների միջոցով, բայց ապարդյուն։ Բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյան հայտարարել է, որ Հայաստանը Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապող ամենակարճ ճանապարհն է։ Ըստ երևույթին, եվրոպական լճացման և այլ խնդիրների հետ մեկտեղ, եվրոպացի բյուրոկրատները նաև ուժեղ չեն աշխարհագրության դասերից», – նշել է նա։