ԱՄՆ-ը լազերային զենքով համալրված երկու ավիակիր է տեղակայել Մերձավոր Արևելքում․ TWZ

Ինչպես հայտնում է The War Zone պորտալը, ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության տիրույթում տեղակայվել են լազերային կայանքներով հագեցած USS Spruance և USS John Finn էսմինեցները։ Նավերից առաջինն ընդգրկված է «Աբրահամ Լինքոլն» ավիակրի հարվածային խմբում, իսկ երկրորդը հերթապահություն է իրականացնում Հնդկական օվկիանոսում։

Այս համակարգերի գլխավոր նպատակը հակառակորդի ԱԹՍ-ների ապակողմնորոշումն է։ Լազերային կայանքները թույլ են տալիս շարքից հանել նավերի, սուզանավերի և թռչող սարքերի հետախուզական համակարգերը՝ թիրախավորելով դրանց տեսախցիկներն ու սենսորները։

«Ռազմածովային ուժերը նմանատիպ համակարգեր են տեղադրել ինը նավի վրա և այժմ աշխատում են նավատորմում դրանց կիրառությունն ու փորձարկումներն ընդլայնելու ուղղությամբ», — նշել է ԱՄՆ ՌԾՈւ ներկայացուցիչը։

Ընդ որում, այդ ինը նավերի մեծ մասը հագեցած է փոքր հզորության լազերներով։ Դրանք նախատեսված են հակառակորդի էլեկտրոնային ու օպտիկական սարքերը, տեսախցիկներն ու սենսորները խափանելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *