Մասիսում զոհված զինծառայողի ծնողին թույլ չեն տվել մոտենալ Նիկոլ Փաշինյանին

Արցախցի զոհված զինծառայողի մայրը փորձել է մոտենալ Փաշինյանին՝ բարձրաձայնելու իր որդու գերեզմանը Արցախից տեղափոխելու և «Եռաբլուրում» հուղարկավորելու խնդրի մասին։

«Ինձ խաբեցին, ասացին՝ կհանդիպես։ Եկա, որ մոտիկանամ, բայց ինչքան ոստիկան կա՝ թույլ չտվեցին մոտենալ։ Ես խնդրում եմ, որ որդուս գերեզմանը բերեն, հուղարկավորեն «Եռաբլուրում», որ կարողանամ մի ծաղիկ դնել։ Մեր բոլոր զոհված տղաները սրանց համար են զոհվել»,- ասել է զոհվածի մայրը։

Կնոջ խոսքով՝ սա հարգանք չէ զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *