ԱՄՆ-ի 72 պաշտոնաթող զինվորականներ բաց նամակով դիմել են երկրի ղեկավարությանը


Աշխարհ


ԱՄՆ-ի 72 պաշտոնաթող գեներալներ, ծովակալներ և բարձրաստիճան զինվորականներ բաց նամակով դիմել են երկրի ղեկավարությանը՝ կոչ անելով չեղարկել 2009 թվականի Fort Hood ռազմաբազայի հրաձգության հեղինակ Նիդալ Հասանի մահապատժի ուղիղ հեռարձակման «բարբարոսական» ծրագիրը։

Նամակը ստորագրած 72 բարձրաստիճան զինվորականները (որոնց թվում են 45 գեներալ և 12 ծովակալ) նշել են, որ դեմ չեն բուն պատժի իրականացմանը, սակայն ուղիղ եթերով հեռարձակումը կլինի «իշխանության բարբարոսական չարաշահում»։ Նրանց պնդմամբ՝ հրապարակային ցուցադրությունը մահապատիժը կվերածի «դիտորդների ժամանցի կառնավալի», կպատատավորի բանակի պատիվը, իսկ հակառակորդներն ու ահաբեկչական խմբավորումները դա կօգտագործեն Հասանին «նահատակ» դարձնելու և հակաամերիկյան ատելություն բորբոքելու համար։

Ստորագրողների թվում են ՆԱՍԱ-ի նախկին ղեկավար, ծովային հետևակի գեներալ-մայոր Չարլզ Բոլդենը, Աբու Գրեյբ բանտի չարաշահումների հետաքննությունը ղեկավարած գեներալ-մայոր Թոնի Տագուբան, ինչպես նաև ԱՄՆ բանակի պատմության մեջ առաջին երեքաստղանի կին գեներալ Կլաուդիա Քենեդին։

ԱՄՆ պաշտպանության նախարար (Պենտագոնի ղեկավար) Փիթ Հեգսեթը հայտարարել էր, որ բանակի նախկին մայոր և հոգեբույժ Նիդալ Հասանի մահապատիժը, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերի 3-ին, հեռարձակվելու է ուղիղ եթերով։ Սա կլինի ԱՄՆ զինված ուժերում 1945 թվականից ի վեր գնդակահարության միջոցով առաջին մահապատիժը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *