Երևանում կայացել է Ախուրյան, Արաքս գետերի ջրերի օգտագործման Հայաստան- Թուրքիա հանձնաժողովի համատեղ նիստը

Երևանում կայացել է Ախուրյան, Արաքս գետերի ջրերի օգտագործման Հայաստան- Թուրքիա հանձնաժողովի համատեղ նիստը

Ջրային կոմիտեից հայտնում են․ «Տեղի է ունեցել Ախուրյան, Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման Հայաստան- Թուրքիա հանձնաժողովի համատեղ նիստը. այն առաջին անգամ էր անցկացվում Երևանում։
     Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունների սահմանային անցակետում, այնուհետև ՏԿԵՆ «Ջրառ» ՓԲԸ-ի վարչական շենքում տեղի ունեցավ «Սարդարապատի կարգավորիչի շահագործման» և «Ախուրյանի ջրամբարի շահագործման» մշտական գործող անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հայ-թուրքական հանձնաժողովների հանդիպումը։ «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանը նշել է, որ կնքված փաստաթղթերը կազմվել են երկուստեք շահավետ պայմաններով։
     Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *