
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը The Insider-ի սկանդակային հրապարակումները Հայաստանում «ԱԴԾ, ՌԴ ԶՈւ ԳՇ գլխավոր վարչության և Արտաքին հետախուզության ծառայության գործակալների» մասին անվանել է «բացահայտ կեղծիք և կազմակերպված սադրանք»։
Նախարարությունը հայտարարել է, որ նման նյութերը հրապարակվում են ռուս դիվանագետների վրա հոգեբանական ճնշում գործադրելու և հայ հասարակությանը ընտրություններից առաջ վախեցնելու համար։ Մոսկվան ընդգծել է, որ հետաքննությունն օգտագործում է «կասկածելի էկրանի կադրեր», անհայտ փաստաթղթերից «հատվածներ» և անանուն հակառուսական աղբյուրների հղումներ։
Ավելի վաղ The Insider-ը հրապարակել էր Կրեմլի կողմից հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ազդելու ենթադրյալ փորձերի վերաբերյալ հետաքննություն։ Հրատարակությունը պնդում է, որ Հայաստանում գործում են վերոնշյալ կառույցների գործակալներ, և որ ռուսական հետախուզական գործակալությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհել են «Բորոդա» կեղծանունը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ The Insider-ը համոզիչ ապացույցներ չի ներկայացրել ընտրություններին ազդելու կամ Փաշինյանի դեմ արշավը համակարգելու փորձերի մեղադրանքները հաստատելու համար։ Մոսկվան նաև հրապարակումը անվանել է Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու արշավի մաս։