
«Վաղը մեզ մոտ «Վերջին զանգ» է, և մեր դպրոցներն իրենց շրջանավարտներին արդեն ճանապարհելու գործընթացը կսկսեն: Ուզում եմ նախապես շնորհավորել մեր բոլոր շրջանավարտներին և նրանց հաջողություններ մաղթել»,- այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Այս տարի 12-րդ դասարանը ավարտում է ավելի քան 22 հազար երեխա, և 9-րդ դասարանը՝ ավելի քան 39 հազար երեխա: Հուսով եմ՝ օրը կանցնի իսկապես տոնական, դրական տրամադրություններով և առանց որևէ միջադեպի»,- նշեց ԿԳՄՍ նախարարը: