
Մոսկվան ներկայում մեծագույն մտահոգությամբ է հետևում Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և նրա հետագա արտաքին քաղաքականության հեռանկարներին։
Նման տեսակետ է հայտնել միջազգային վերլուծաբան, անվտանգության հարցերի ու միջտարածաշրջանային հակամարտությունների փորձագետ Յուրի Գոլիգորսկին։
«Կարծում եմ՝ Մոսկվան այժմ մտահոգությամբ նայում է Հայաստանին։ Ինչպե՞ս կընթանան այնտեղ ընտրությունները։ Արդյո՞ք ռուսամետ թեկնածուները կձախողվեն։ Ի՞նչ ուղղությամբ կշարունակի գնալ Հայաստանը, որը մինչև համեմատաբար վերջերս համարվում էր Կրեմլի գծի անվերապահ հետևորդ», – նշել է ռուս փորձագետը։
Նրա կարծիքով՝ Հայաստանում ազդեցության կորուստը և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի»-ը բացումը կարող են լրջորեն փոխել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։
«Հայաստանի կորստով, ապա «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ՝ Ռուսաստանը կկորցնի իր հենարանը Հարավային Կովկասում։ Հարավային Կովկասը՝ ավանդական կռվախնձոր, կգտնի նոր աշխարհ և դաշնակից՝ ի դեմս Միացյալ Նահանգների, Արևմտյան Եվրոպայի և Թուրքիայի։
Մնում է Իրանը։ Կարո՞ղ է Մոսկվան 100 տոկոսով հույսը դնել Թեհրանի վրա։ Ես կասկածում եմ», – շեշտել է Գոլիգորսկին։