
Իսրայելի ղեկավարությունը տրամդրված է Իրանի դեմ ռազմական գործողության շուտափույթ վերսկսմանը, սակայն դժգոհ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումից, որից Թեհրանն օգտվելով, ինչպես կարծում են հրեական պետությունում, միտումնավոր ձգձգում է դիվանագիտական դադարը: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով Իսրայելի կառավարությունում իր աղբյուրներին։
Աղբյուրը մեկնաբանել է Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վերջին զրույցը, որը նա որակել է որպես լարված։ Զրույցից հետո իսրայելական կողմը մտահոգված է եղել ԱՄՆ առաջնորդի դիրքորոշմամբ, որը հանգեցնում է ձգձգվող իրավիճակի, մինչդեռ «իսրայելական կառավարության ամենաբարձր մակարդակներում կա [Իրանի դեմ] ռազմական գործողությունները վերսկսելու ուժեղ ցանկություն»։ Աղբյուրը հավելել է, որ Նեթանյահուն վրդովված է Թրամփի հետ զրույցից, քանի որ կարծում է, որ ներկայիս դադարը միայն օգուտ է բերում Իրանին։