«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից ՔՊ-ի քարոզարշավը խոչընդոտելու գործով մեղադրյալների թիվը հասել է 12-ի


Քաղաքականություն


Լոռու մարզում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի, որի նկատմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը.  գործով մեղադրյալների  ընդհանուր թիվն այսպիսով հասել է 12-ի։ Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ քրեական վարույթի շրջանակներում կալանավորվել են մեղադրյալներից 6-ը, իսկ 5-ի նկատմամբ կիրառվել էր տնային կալանք։

Մայիսի 16-ին Լոռու մարզի Նորաշեն և Մեծավան բնակավայրերում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները խոչընդոտել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը՝ փակելով նրանց ճանապարհը։ Լոռու մարզում ՔՊ-ի քարոզարշավն այդ օրը ղեկավարում էր արձակուրդում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *