
Պակիստանի բանակի շտաբի պետ Ասիմ Մունիրն այսօր կժամանի Թեհրան՝ Իրանի իշխանությունների ներկայացուցիչներին Պարսից ծոցում իրավիճակի կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ ուղերձ փոխանցելու համար։ Al Mayadeen-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեի անդամ Ֆիդա Հուսեյն Մալիքին։
Ուղերձի մանրամասները չեն հրապարակվել։
Նախօրեին շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ Թեհրան է այցելել Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նավքին։ Նա բանակցություններ է վարել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: