«Ջերմուկում բանակային դիրք հանձնելու մասին լուրն ապատեղեկատվություն է»․ ՊՆ

«Ջերմուկում բանակային դիրք հանձնելու մասին լուրն ապատեղեկատվություն է»․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան գրառումը․ «Քիչ առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներից մեկի տարածած տեսանյութում դեռևս անհայտ անձը ստահոդ տեղեկություններ է հայտնում, թե իբր վերջերս Ջերմուկի հատվածում ՀՀ զինված ուժերի «բանակային դիրք է հանձնվել»:
     Հայտնում ենք, որ նշվածն ապատեղեկատվություն է:
     Իրավապահ մարմիններին հորդորում ենք ուսումնասիրել նշված տեսանյութն ու դրանում տեղ գտած տեղեկությունները՝ իրավական գնահատական տալու նպատակով»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *