
«Նիկոլ Փաշինյանը կրկիրն հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է երկար տարիներ նստի։ Այս հայտարարություններով ո՞ւմ է փորձում հրահանգ տալ»,- լրագրողը հարցն ուղղեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին։ «Ում որ 8 տարի է հրահանգում է անընդհատ, հո առաջին անգամը չի։ 3 անգամ բանտ եմ նստել հենց այդ հարահանգների արդյունքում»,- պատասխանեց Քոչարյանը՝ հավելելով․ «Եթե իրենց այդքան գովազդած Եվրոպայի մեկ քաղաքական գործիչ այդպիսի հայտարարություն աներ՝ քաղաքական դիակ կլիներ հենց նույն պահին, 1 ժամ հետ պետք է հրաժարական տար»։