Հունաստանում ազատազրկման են դատապարտել լրտեսության մեջ մեղադրվող Ադրբեջանի քաղաքացուն

Հունաստանում ազատազրկման են դատապարտել լրտեսության մեջ մեղադրվող Ադրբեջանի քաղաքացուն

Հունաստանում դատարանն ազատազրկման է դատապարտել լրտեսության մեջ մեղադրվող Ադրբեջանի քաղաքացուն, հայտնում է Reuters-ը։ Յոթ տարի և մեկ ամիս ազատազրկման դատապարտված տղամարդը ձերբակալվել էր անցյալ տարվա հունիսին՝ Հունաստանի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համար ռազմավարական օբյեկտ հանդիսացող «Սուդա» ռազմածովային բազային լրտեսելու կասկածանքով: Հետաքննության տվյալներով՝ տղամարդը, ով Լեհաստանում ժամանակավոր կեցության թույլտվություն ուներ, առաջին անգամ Հունաստան է ժամանել 2025 թվականի հունվարին և հունիսի կեսերից հանգրվանել է հյուրանոցի համարում, որը նայում էր դեպի ռազմածովային և ռազմաօդային ուժերի բազան։ Նա մեղադրվում է պետական ​​գաղտնիքներ և կարևոր ռազմական տեղեկատվություն, մասնավորապես՝ ռազմական օբյեկտների լուսանկարներ և տեսանյութեր օտարերկրյա պետություններին փոխանցելու մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *