«Սա Փաշինյանի հերթական հաշվեհարդարն է ընդդիմախոսների ու արցախցիների հանդեպ»․ Արտակ Բեգլարյան

«Սա Փաշինյանի հերթական հաշվեհարդարն է ընդդիմախոսների ու արցախցիների հանդեպ»․ Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արտուր Օսիպյանի կալանավորումը Փաշինյանի հերթական հաշվեհարդարն ու բռնաճնշումն է ընդդիմախոսների ու արցախցիների հանդեպ. էլ չասեմ Արտուրի ու արցախցիների դեմ ուղղված նրա վիրավորական ու ատելությամբ լեցուն խայտառակ արտահայտությունների մասին, որոնք հստակորեն ցուցադրում են նրա արժեհամակարգն ու գաղափարախոսությունը:
     Արտուրը օրինական ու կառուցողական վարք է դրսևորել Փաշինյանի հետ, իսկ Արցախում բազմապատիկ անգամ ավելի ապակառուցողական էր իրեն պահում, բայց դա հանդուրժվել է իշխանությունների կողմից՝ հանուն ժողովրդավարական սկզբունքների ու հանրային համերաշխության պահպանման:
     Ահա սա է «ժողովրդավար» Փաշինյանի ղեկավարած Հայաստանը, որն էլ ավելի վատն է դառնալու, եթե հանկարծ նա վերընտրվեց»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *