Լիլիթ Գալոյանը՝ արծաթե մեդալակիր | Top-News.am


Սպորտ


Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, կանանց միջազգային գրոսմայստեր, միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանը հաջող ելույթ է ունեցել Թել Ավիվում օրերս անցկացված Իսրայելի կանանց ազգային լիգայում։

Լիլիթ Գալոյանը հանդես է եկել Աֆուլայի «Հապոել» շախմատի վարպետության կենտրոն» թիմի կազմում՝ խաղալով առաջին խաղատախտակի վրա։

Հայ շախմատիստուհին մրցաշարն անցկացրել է անպարտելի՝ 5 հնարավորից վաստակելով 4 միավոր (տարել է 3 հաղթանակ և 2 խաղ ավարտել ոչ-ոքի)։

Մրցաշարի արդյունքներով «Աֆուլայի «Հապոել» շախմատի վարպետության կենտրոն» թիմը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, իսկ հայ գրոսմայստերն առաջին խաղատախտակին ցուցաբերած արդյունքի համար արժանացել է անհատական արծաթե մեդալի։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *